11:53  ,  31 մարտի, 2021

Հայաստան - Ռումինիա. Թիմերի մարզաշապիկների գույները (ֆոտո)

Հայաստան - Ռումինիա 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշել են թիմերի համազգեստների գույները:

Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա ամբողջությամբ կամիր համազգեստով, իսկ ռումինացիները՝ սպիտակ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում