00:02  ,  31 մարտի, 2021

Լեւոն Պաչաջյան․ Ես դեռ ուզում եմ խաղալ եւ շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը հայտնել է շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:

Հեռանում եմ ակումբի պատմության ընթացքում , որպես ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:

Չնայած մտածում էի, որ «Սիթին» իմ կարիերայի վերջին ակումբը կլինի, բայց պարզվեց , որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»,- Ֆեյսբուքում գրել է Լեւոն Պաչաջյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականից էր Լևոն Պաչաջյանը խաղում Շվեդիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում