23:45  ,  30 մարտի, 2021

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգ․ Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը

Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը: Առանց բացատրության թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը եւ նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր իրավունքը:

Այս մասին ասել է գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Թինա Կարապետյանը:

Հայաստանը ներկայացնող  Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը չմասնակցեց Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը:

Պարային զույգը տեսաուղերձ է պատրաստել  աշխարհի առաջնությունում իրենց մասնակցության եւ վերջին պահին հայտացուցակից դուրս գալու պատճառների մասին: Վերջին պահին Հայաստանը ԱԱ-ու ներկայացնող գեղասահորդների մոտ կրոնավիրուսի թեստերի դրական պատասխաններ է գրանցվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ թեստերի դրական պատասխանները սխալմունք են եղել:

Թինա Կարապետյան․

«Մեծ ցավով ուզում եմ ասել, որ մեզնից խլեցին 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը: Մինչեւ մրցավայր մեկնելը եւ այնտեղ, մրցավայրում մենք պարբերաբար հանձնել են կորոնավիրուսի թեստեր, որոնք բացասական են եղել: Մինչեւ պարային զույգերի մրցաշարի մեկնարկը հանձնեցինք եւս մեկ թեստեր, որոնց պատասխանները, ի զարմանս մեզ, դրական եկան: Զարմանալի էր, քանի որ երկուսս էլ որեւէ ախտանշան չունեինք»: 

Սիմոն Սենեկալ․

«Ստոքհոլմում գնվելու ամբողջ ընթացքում ես եւ Թինան խիստ հետեւել ենք հակահամաճարակային կանոններին, կրել դիմակներ, ախտահանիչ նյութեր օգտագործել: Այսինքն՝ որեւէ հավանականություն չկար, որ կարող էինք վարակվել կորոնավիրուսով: Մենք անմիջապես խնդրեցինք եւս մեկ անգամ թեստ հանձնել: Կազմակերպիչները մեզ խոստացան պատասխանել մինչեւ պարային զույգերի մրցման մեկնարկը:

Մինչ ես եւ Թինան մեր սենյակներում սպասում էինք ստուգիչ թեստերի պատասխաններին, պարային զույգերի մրցումն ավարտվեց, առաջնությունը՝ եւս:  Իմ երկրորդ թեստի արդյունքը նորից դրական էր եկել, իսկ Թինայինը՝ բացասական: Այսինքն՝ Թինայի առաջին թեստի պատասխանը  եւս սխալ է եղել:

Ամենացավալին այն է, որ երբ մեր պատվիրակությունը գրավոր պահանջեց սառույց դուրս գալուց առաջ հանձնած առաջին թեստերի պատասխանները, պարզվեց, որ իմ եւ Թինա Կարապետյանի պատասխանները բացասական են եղել. դրական մեզ սխալմամբ են ասել»:

Թինա Կարապետյան․

«Առաջին մրցելույթի օրը հայտարարվել էր, որ Հայաստանի ներկայացնող պարային զույգը հրաժարվել է մասնակցությունից եւ առաջնությունից դուրս եկել բժշկական ցուցումով:  Նման բան չի եղել, որեւէ պատճառ չի եղել առաջնության մասնակցությունից հրաժարվելու համար, որեւէ բժշկական ցուցում մենք չենք ունեցել:

Մենք սառույց դուրս չենք եկել, քանի որ մեզ ասել էին՝ չենք կարող դրական պատասխանով ելույթ ունենալ: Մենք լիարժեք պատրաստ էինք մրցապայքարին, շատ լավ պատրաստվել էինք աշխարհի առաջնությանն ու գտնվում էինք մեր մարզավիճակի գագաթնակետին:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային մեր զույգի վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով»:

Գեղասահքի ԱԱ-ում Հայաստանը մասնակիցներ չունեցավ նաեւ տղամարդկանց եւ կանանց մենասահքում: Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի մոտ մրցավայր մեկնելուց առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել իսկ Անաստասիա Գալուստյանը վնասվածքի պատճառով բաց թողեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English