19:01  ,  30 մարտի, 2021

Հայաստան - Ռումինիա․ Կապառոսի նախախաղային ասուլիսը (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

Հայաստան - Ռումինիա հանդիպումը վաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 2։0 հաշվով տանը հաղթել է իսլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում