17:46  ,  30 մարտի, 2021

ՉԼ․ «Չելսին» ու «Պորտուն» 2 հանդիպումն էլ կանցկացնեն Իսպանիայում

Լոնդոնի «Չելսին» ու պորտուգալական «Պորտուն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիումները կանցկացնեն Իսպանիայում։

Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Պորտուգալիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ օդային հաղորդակցության սահմանափակումներն են։

Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Սեւիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Սեւիլիան», հաղորդում է «Պորտուի» մամուլի ծառայությունը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին, ընդունողը կլինի «Պորտուն»։ Պատասխան հանդիպումը ապրիլի 13-ին է։

1/8 եզրափակիչում «Չելսին» պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին», (1:0, 2:0), «Պորտուն»՝ Թուրինի «Յուվենտուսին» (2:1, 2:3 լրացուցիչ ժամանակ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում