22:19  ,  28 մարտի, 2021

Առաջին անգամ Հայաստանը 2 անընդմեջ հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ի ընտրական մրցաշարում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց երկու անընդմեջ հաղթանակով։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի այս նվաճմանն անդրադարձել է ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի պաշտոնական թվիթերյան էջը՝ հրապարակելով Հայաստանի հավաքականի լուսանկարը Իսլանդիայի թիմի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը Վադուցում 1։0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին։

Մարտի 31-ին անցկացվելիք երրորդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստները Երեւանում կմրցեն ռումինացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում