21:34  ,  28 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա․ Խորեն Բայրամյանը կրկնապատկում է առավելությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Իսլանդիայի հավաքականին եւ հաղթում է 2։0 հաշվով։

74-րդ րոպեն Խոակին Կապառոսի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Խորեն Բայրամյանը։

53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 2։0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 56), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան, 64):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում