21:12  ,  28 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա․ Տիգրան Բարսեղյանը բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Իսլանդիայի հավաքականին։

53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 7-րդ գոլը խփեց ազգային թիմում։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 1։0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հակոբ Հակոբյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով