19:35  ,  28 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա․ Խաղից առաջ (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում մարտի 28-ին կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից։ Թիմերն արդեն դուրս են եկել նախավարժանքի։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հակոբ Հակոբյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ ժամը 20:00-ին

Գլխավոր մրցավար՝ Էնեա Ջորջի (Ալբանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում