11:12  ,  28 մարտի, 2021

Դիլիան Ուայթը նոկաուտով հաղթել է Ալեքսանդր Պովետկինին՝ հասնելով ռեւանշի

Ջիբրալթարի  Europa Point Sports Complex-ում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ծանր քաշային կարգում WBC վարկածով ժամանակավոր չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինը ռեւանշ մենամարտում պարտվել է բրիտանացի Դիլիան Ուայթին։

Մենամարտն ավարտվել է չորրորդ ռաունդում Դիլիան Ուայթի հաղթանակով։ Նա նոկաուտի է ենթարկել Ալեքսանդր Պովետկինին։

2020թ․ օգոստոսին տեղի ունեցած նրանց առաջին մենամարտում Պովետկինը Ուայթին նոկաուտով հաղթել էր 5-րդ ռաունդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում