14:26  ,  27 մարտի, 2021

6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը ռինգ կվերադառնա 48 տարեկանում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյան հայտարարել է ռինգ վերադառնալու մասին, հաղորդում է TMZ-ը:

48-ամյա ամերիկացին հայտնել է, որ իր հաջորդ մենամարտը տեղի կունենա հուլիսի 3-ին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Դե Լա Հոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2008 թվականին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյին: Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 45 մենամարտ, տարել 39 հաղթանակ (30 նոկաուտ) ու կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս