Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի երկրորդ տուրի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի հավաքականին:
ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:
Մարտի 27, ժամը՝ 13։45
Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
Մարտի 27, ժամը՝ 14։30
Իսլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Մարտի 27, ժամը՝ 18։30
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
Մարտի 27, ժամը՝ 19։00
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հայաստանի եւ Իսլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:
Հայաստան - Իսլանդիա հանդիպումը մարտի 28-ին կմեկնարկի 20։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում