21:48  ,  26 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա․ Նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի երկրորդ տուրի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի հավաքականին:

ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

Մարտի 27,  ժամը՝ 13։45

Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

Մարտի 27,  ժամը՝ 14։30

Իսլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Մարտի 27,  ժամը՝ 18։30

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

Մարտի 27, ժամը՝ 19։00

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի եւ Իսլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը մարտի 28-ին կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով