20:51  ,  26 մարտի, 2021

ՀՖՖ-ն ազգային արտոնագրեր շնորհեց բոլոր թեկնածու ակումբներին

ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստում քննության են դրվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի 2020/2021 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Սևան» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների, արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. մրցաշրջանին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին բոլոր թեկնածու ակումբներին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Վեստ Արմենիա ՖԱ» և «Սևան ՖԱ»:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում