15:45  ,  26 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարներ

Ֆուտբոլի Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարներ:

Մարտի 28-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Էնեա Ջորջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկաջը և Ռեջդի Ավդոն, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Էնեա Ջորջին այս մրցաշրջանում սպասարկել էր նաև «Արարատ-Արմենիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը, որն անցկացվել էր Երևանում:

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում