09:40  ,  26 մարտի, 2021

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը վերջին մարզումն են անցկացրել ԱԱ-ում մեկնարկից առաջ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը: Նախօրեին նրանք մասնակցել են պաշտոնական մարզմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը աշխարհի առաջնությանը չէր մեկնել կորոնավիրուսի պատճառով: Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չի մասնակցի նաև կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում