00:33  ,  26 մարտի, 2021

ԱԱ-2022․ Լիխտենշտեյն - Հայաստան․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Լիխտենշտեյնի հավաքականին։

Վադուցում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ Զգալի տարածքային եւ խաղային առավելություն ունի իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։

Ընդմիջում է։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, առաջին տուր, առաջին խաղակես

J խումբ

Լեխտենշտեյն - Հայաստան՝ 0։0

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան:

Պահեստայիններ․ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Արամ Քոչարյան, Կարեն Մուրադյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Հայկ Իշխանյան, Արթուր Միրանյան, Ալեքսանդր Կարապետյան, Սերոբ Գրիգորյան, Վահան Բիչախչյան։

Լուսանկարներ առաջին խաղակեսից #LIEARM #Armenia #ArmenianNT #Հայաստան #EQ #EuropeanQualifiers #WC2022

Опубликовано Football Federation of Armenia Четверг, 25 марта 2021 г.

Գերմանիա - Իսլանդիա՝ 2։0

Լեոն Գորեցկա, 2, Կայ Հավերց, 7

Ռումինիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1։0

Ֆլորիան Տենասե, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում