18:37  ,  25 մարտի, 2021

Յուրա Մովսիսյան․ Առա՛ջ, տղաներ

Ֆուտբոլային կարիերան ավարտած եւ Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանի կարգավիճակ ստացած Յուրա Մովսիսյանը սոցիալական ցանցերում հաջող մեկնարկ է մաղթել Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը մարտի 25-ին Վադուցում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Յուրա Մովսիսյանը հանդես է եկել ամերիկյան «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ Լեյքում» ու Չիկագո Ֆայրում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում», շվեդական «Դյուրգարդենում»: Հայաստանի հավաքականի կազմում նա 2010-2018-ն անցկացրել է 38 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ:

Let's go boys! Today we kick off our FIFA World Cup 2022 qualifying campaign v. Liechtenstein.

Опубликовано Yura Movsisyan Четверг, 25 марта 2021 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով