15:39  ,  25 մարտի, 2021

Հայաստանի երիտասարդական հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Բելառուսի դեմ ընկերական հանդիպումից առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստան - Բելառուս (Մ-21) խաղը տեղի կունենա մարտի 26-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով Եվրո-2023-ի որակավորման փուլին՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը մարտի 22-ից հավաք է անցկացնում ՀՖՖ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով