12:16  ,  25 մարտի, 2021

Խոակին Կապառոսի և Արմեն Մելիքբեկյանի ուղերձը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձով են հանդես եկել Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English