23:49  ,  23 մարտի, 2021

«Ինտեր Մայամին» պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի եւ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի հետ

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 31-ամյա անգլիացի պաշտպան Քիրան Գիբզի հետ պայմանագիր կնքելու մասին։

2021թ․ հուլիսի 1-ին կավարտվի Գիբզի պայմանագիրն անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ եւ նա ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ինտեր Մայամիին», որի համասեփականատերերից է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Դեւիդ Բեքհեմը։

Գիբզի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ դեկտեմբերի 31-ը, հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Գիբզը կորցրել է տեղը «Վեստ Բրոմվիչի» մեկնարկային կազմում եւ անցկացրել է 10 հանդիպում։ Նա 2017թ․ օգոստոսին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Վեստ Բրոմվիչ» 7,5 միլիոն եվրոյով։

Գիբզը «Արսենալի» հետ դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր։ Նա 10 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում