Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում մարտի 24-ից 28-ը կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնության մասնակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հայտնում է Չմշկասարոհդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունը:
Վարակվածի անունը չի նշվում, սակայն նա չի կարող մասնակցել առաջնությանը: Վարակվածի հետ շփում ունցած մարդիկ ևս ինքնամեկուսացվել են:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը աշխարհի առաջնությանը չէր մեկնել կորոնավիրուսի պատճառով: Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չի մասնակցի նաև կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։ ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի միայն Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում