12:07  ,  22 մարտի, 2021

Սլավիկ Հայրապետյանը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի ԱԱ-ին

Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի մարտի 24-ից 28-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: Հայաստանի առաջատար գեղասահորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին 25-ամյա մարզիկը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Աշխարհի առաջնության մասնակցությանս հետ կապված խնդիր կար սկզբից, բայց ֆեդերացիայի եւ բոլորիս ջանքերով վիզայի հետ կապված խնդիրը լուծվեց եւ մարտի 21-ին արդեն պետք է մեկնեի մրցավայր։ Բայց վերջին պահին կորոնավիրուսի թեստը դրական եկավ։ Սկզբում չհավատացի, եւս երկու թեստ հանձնեցի, բոլորը՝ դրական։ Շատ լավ էի պատրաստվել աշխարհի առաջնությանը, իդեալական վիճակում էի։ Ստիպված բաց եմ թողնում»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը։

Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չի մասնակցի նաեւ կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։ Նա սոցցանցերում երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: 

ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի միայն Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում