02:02  ,  22 մարտի, 2021

ՊՍԺ-ն հաղթեց «Լիոնին» և դարձավ առաջատար, Նեյմարը վերադարձավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Փարիզի ՊՍԺ-ին 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ: Փարիզցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

70-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս եկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը տևական ժամանակ խաղադաշտից բացակայում էր փետրվարի 10-ին ստացած վնասվածքի պատճառով:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 63 միավոր և հավասարվեց առաջատար «Լիլին», որը տանը 1:2 հաշվով պարտվեց «Նիմին»: Փարիզցիներն առաջին տեղում են լրացուցիչ ցուցանիշներով: «Լիոնը» 60 միավորով երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 2:4 (տեսանյութ)

Իսլամ Սլիմանի, 62, Մաքսվել Կորնյե, 81 – Կիլիան Մբապե, 15, 52, Դանիլո, 24, Անխել Դի Մարիա, 47

«Լիլ» - «Նիմ»՝ 1:2 (տեսանյութ)

Խեկա, 20 – Մուսա Կոնե, 12, Ռենու Ռիպարտ, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով