01:53  ,  22 մարտի, 2021

«Բարսելոնան» 6 գոլ խփեց «Ռեալ Սոսյեդադին», Մեսին գերազանցեց Չավիի ռեկորդը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին» և վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը, իսկ ֆրանսիացիներ Անտուան Գրիզմանն ու Ուսման Դեմբելեն խփեցին մեկական գոլ: 20-ամյա Դեստը պատմության առաջին ամերիկացի ֆուտբոլիստն է, որ դուբլի հեղինակ է դառնում Լա Լիգայում:

33-ամյա Մեսին դարձավ «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Նա 768-րդ խաղն անցկացրեց կատալոնական ակումբում ու գերազանցեց իսպանացի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ռեկորդը:

Մեսին ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 23-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Բարսելոնայում» 768-րդ խաղում նա գոլերի թիվը հասցրեց 663-ի:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 62 միավոր և, շրջանցելով Մադրիդի «Ռեալին», բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 66 միավոր, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 45 միավորով չորրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1:6 (տեսանյութ)

Անդեր Մուգուրուսա, 77 – Անտուան Գրիզման, 37, Սերժինյո Դեստ, 43, 53, Լիոնել Մեսի, 56, 89, Ուսման Դեմբելե, 71

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում