01:43  ,  22 մարտի, 2021

«Նապոլին» ուժեղ էր «Ռոմայից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» 0:2 հաշվով տնային պարտություն կրեց «Նապոլիից»: Առաջին խաղակեսում հյուրերն ունեին մեծ առավելություն և խփեցին 2 գոլ: 7 րոպեում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը:

Ընդմիջումից հետո «Ռոման» հավասարեցրեց խաղը, սակայն չկարողացավ ստեղծել գոլային պահեր:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:

«Նապոլին» 55 միավորով 5-րդն է, իսկ 6-րդ տեղում գտնվող հռոմեացիները հետ են 3 միավոր:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 27, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում