Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» 0:2 հաշվով տնային պարտություն կրեց «Նապոլիից»: Առաջին խաղակեսում հյուրերն ունեին մեծ առավելություն և խփեցին 2 գոլ: 7 րոպեում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը:
Ընդմիջումից հետո «Ռոման» հավասարեցրեց խաղը, սակայն չկարողացավ ստեղծել գոլային պահեր:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:
«Նապոլին» 55 միավորով 5-րդն է, իսկ 6-րդ տեղում գտնվող հռոմեացիները հետ են 3 միավոր:
Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռոմա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)
Դրիս Մերտենս, 27, 34
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում