22:55  ,  21 մարտի, 2021

«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ:

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 59 միավոր և ամրապնդվեց երկրորդ տեղում: Մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար «Ինտերն» ունի 65 միավոր, իսկ «Ֆիորենտինան» 29 միավորով 14-րդն է:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 2:3 (տեսանյութ)

Էրիկ Պուլգար, 17, Ֆրանկ Ռիբերի, 51 – Զլատան Իբրահիմովիչ, 9, Բրահիմ Դիաս, 57, Հական Չալհանօղլու, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով