20:52  ,  21 մարտի, 2021

«Արսենալը» փրկվեց 0:3-ից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:3 հաշվով ավարտեց «Վեստ Հեմի» դեմ հանդիպումը։

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Արսենալը» խփեց 3 գոլ և խուսափեց պարտությունից: Ընդ որում՝ 2 անգամ «Վեստ Հեմի» խաղացողները գրավեցին սեփական դարպասը:

«Վեստ Հեմը» 49 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Արսենալը» 42 միավորով 9-րդն է:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 3:3 (տեսանյութ)

Ջեսի Լինգարդ, 15, Ջարոդ Բոուեն, 17, Տոմաս Սուչեկ, 32 – Տոմաս Սուչեկ, 38 (ինքնագոլ), Կրեյգ Դաուսոն, 61 (ինքնագոլ), Ալեքսանդր Լյակազեթ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս