19:53  ,  21 մարտի, 2021

«Յուվենտուսն» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բենևենտոյից»: Հյուրերի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչը:

Հանդիպումից առաջ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հանձնեց G.O.A.T. (Greatest Of All Time – բոլոր ժամանակների մեծագույնը) գրությամբ 770 համարի մարզաշապիկ: Նախորդ խաղում 36-ամյա ֆուտբոլիստը խփել էր կարիերայի 770-րդ գոլը և գերացանցել բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի պատմական ռեկորդը:

«Յուվենտուսը» չկարողացավ շրջանցել երկրորդ տեղում գտնվող «Միլանին» և 55 միավորով մնաց երրորդ տեղում: «Բենևենտոն» 29 միավորով 16-րդն է:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Բենևենտո»՝ 0:1 (տեսանյութ)

Ադոլֆո Գայչ, 69

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 0:2 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 33 (11մ), Դուվան Սապատա, 42

«Սամպդորիա» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրևա, 25

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 0:1 (տեսանյութ)

Ադամ Մարուսիչ, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով