12:18  ,  21 մարտի, 2021

NBA. «Լեյքերսի» ու «Գոլդեն Սթեյտի» պարտությունները, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 5 հանդիպումներ: Տուրն անհաջող է ստացվել գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» ու «Գոլդեն Սթեյտի» համար:

«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վնասվածք է ստացել «Ատլանտայի» դեմ խաղում (94:99) և բաց կթողնի առաջիկա հանդիպումները:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Ատլանտա»՝ 94:99 (25:28, 28:24, 12:22, 29:25)

«Ֆիլադելֆիա» – «Սակրամենտո»՝ 129:105 (42:21, 31:31, 33:28, 23:25)

«Միլուոկի» – «Սան Անտոնիո»՝ 120:113 (26:33, 31:17, 31:34, 32:29)

«Կլիպերս» – «Շառլոտ»՝ 125:98 (37:21, 29:23, 32:32, 27:22)

«Մեմֆիս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 111:103 (28:24, 21:27, 33:28, 29:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս