10:21  ,  21 մարտի, 2021

«Սևիլիայի» դարպասապահի գոլն ավելացված ժամանակում

«Սևիլիայի» դարպասապահ Բոնոն գոլի հեղինակ է դարձել «Վալյադոլիդի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում: Ավելացված ժամանակում 29-ամյա մարոկկացին անկյունայինի խաղարկման ժամանակ գնացել է մրցակցի տուգանային հրապարակ և հավասարեցրել հանդիպման հաշիվը՝ 1:1:

Այդ ոչ ոքիից հետո «Սևիլիան» 55 միավորով չորրորդ տեղում է: «Վալյադոլիդը» 27 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Սևիլիա»՝ 1:1

Ֆաբիան Օրելանա, 44 (11մ) – Բոնո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English