10:11  ,  21 մարտի, 2021

#SportNetLife. Ըմբշամարտ՝ կլառնետի հնչյունների ներքո, Դավթյանի «ցավալի վայրէջքը», Սերենայի պարը

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

Հերթական թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է նախորդ շաբաթվա հայկական եւ համաշխարհային սպորտի ներկայացուցիչների ամենաուշագրավ հրապարակումները։ Ինչպե՞ս սկուտեղով մեդալ բերող աղջնակից դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոնի կին, ի՞նչ տհաճ դեպք է տեղի ունեցել Արթուր Դավթյանի հետ Գլազգոյում տարիներ առաջ, Հովհաննես Բաչկովը միջամտու՞մ է որդու ապագա մասնագիտության ընտրության հարցում, ու՞մ «թեթեւ ձեռքով» Արթուր Դալալոյանը զրկվեց Ռուսաստանի 2021 թվականի չեմպիոնի տիտղոսից եւ ինչպես առանց պայքարի մեկը երկու դարձել օլիմպիական մեդալը. վարպետության դաս Եվգենյա Մեդվեդեւայից… Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի #7 թողարկմանը։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում