20:22  ,  20 մարտի, 2021

«Բավարիան» 1-ին կեսում մնաց 10 խաղացողներով ու խփեց 4 գոլ. Լևանդովսկու հեթ- տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը՝ հանդիպման մեծ մասն անցկացնելու 10 խաղացողներով:

12-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց 4 գոլ խփել առաջին խաղակեսում: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին: 32-ամյա Լևանդովսկին 35 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլը Դորտմունդի «Բորուսիային» օգնեց հյուրընկալվելիս ոչ ոքի (2:2) խաղալ «Քյոլնի» հետ և 43 միավորով մնալ 5-րդ տեղում:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» հավաքեց 61 միավոր և 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից»:

 Գերմանիայի առաջնություն26-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 4:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 17, 23, 39, Սերժ Գնաբրի, 22

Հեռացում՝ Ալֆոնսո Դևիս, 12 («Բավարիա»)

«Քյոլն» - «Բորուսիա Դ՝ 2:2 (տեսանյութ)

Օնդրեյ Դուդա, 35 (11մ), Իսմայիլ Յակոբս, 65 – Էրլինգ Հոլանդ, 3, 90

«Այնտրախտ» - «Ունիոն Բեռլին»՝ 5:2 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 2, 41, Ռոբերտ Անդրիչ, 35 (ինքնագոլ), Ֆիլիպ Կոստիչ, 39, Ստիվեն Ցուբեր, 90+2 – Մաքս Կրուզե, 7, 45+3

«Վերդեր» - «Վոլֆսբուրգ»՝ 1:2 (տեսանյութ)

Կևին Մոհվալդ, 45 – Ջոշ Սարգենտ, 8 (ինքնագոլ), Վուտ Վեգորստ, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով