17:34  ,  20 մարտի, 2021

Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը և Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների: Նման որոշում է կայացվել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների ու Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանդիպմանը, հայտնում է «ТАСС»-ը:

Սահմանափակումները կապված են կորոնավիրուսի համավարակի հետ:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արդեն վաճառել են 4.48 միլիոն տոմս, որոնց գումարները հետ կվերադարձվեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 6 օլիմպիական ուղեգիր, երկուական՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ) ու ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում