21:11  ,  19 մարտի, 2021

ԵԼ. «Տոտենհեմին» 3 գոլ խփած Օրշիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող (ֆոտո)

Զագրեբի «Դինամոյի» խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Դավիդ Ներեսը («Այաքս»), Խերարդ Մորենոն («Վիլյառեալ») և Բորխա Մայորալը («Ռոմա»):

Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (3:0) 28-ամյա Օրշիչը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում 3 գոլ է խփում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին: 2013-ին նման հաջողության հասել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղում:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին տեղի էր ունեցել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English