16:20  ,  19 մարտի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոման» իմացավ մրցակցին (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ռոման» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ: Շվեյցարական Նիոնում մարտի 19-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հռոմեացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն հյուրընկալվելիս:

Այդ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու իսպանական «Գրանադայի» հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Գրանադա» (Իսպանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Արսենալ» (Անգլիա) – «Սլավիա» (Չեխիա)

«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոմա» (Իտալիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Գրանադա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս»/«Ռոմա»

«Դինամո Զագրեբ»/«Վիլյառեալ» – «Արսենալ»/«Սլավիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով