15:16  ,  19 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում մարտի 19-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» քառորդ եզրափակիչում ուժերը կչափի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կխաղա Դորտմունդ «Բորուսիայի» հետ, իսկ Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսին» պայքարից դուրս թողած պորտուգալական «Պորտուն»:

«Բավարիա» – ՊՍԺ դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» զույգի հաղթողին:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին ու 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 13-ին ու 14-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Պորտու» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)

«Բավարիա» (Գերմանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)  

«Ռեալ» (Իսպանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Բավարիա»/ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»/«Բորուսիա Դորտմունդ»

«Ռեալ»/«Լիվերպուլ»  – «Պորտու»/«Չելսի»

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս