10:33  ,  19 մարտի, 2021

Եվրոպայի լիգայի խաղից հետո ֆուտբոլիստի են ծեծել «Գլազգո Ռեյնջերսի» ստադիոնում

Չեխական «Սլավիայի» չեխ պաշտպան Օնդրժեյ Կուդելան ծեծի է ենթարկվել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո: Այդ մասին թվերթերյան էջում հայտնել է «Սլավիայի» նախագահ Յարոսլավ Տվրդիկը:

Միջադեպը տեղի է ունեցել ստադիոնի տարածքում: Դրա պատճառով չեխական ակումբը չի կարողացել ինքնուրույն հեռանալ ստադիոնից և դիմել է ոստիկանություն:

«Գլազգո Ռենջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեր Ջերարդը խաղից հետո հայտարարել է, որ 33-ամյա Օնդրժեյ Կուդելան ռասիստական բնույթի արտահայտություններ է արել իր թիմի խաղացողներից մեկի հասեցին:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայում տեղի ունեցած խաղում «Սլավիան» հաղթել էր 2:0 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Պրահայում անցկացված առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում