11:11  ,  19 մարտի, 2021

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի վիճակահանությունների անոնս

Շվեյցարական Նիոնում մարտի 19-ին կանցկացվի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար: 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են «Բավարիա» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա) և «Պորտու» (Պորտուգալիա) ակումբները:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին ու 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 13-ին ու 14-ին:

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Պայքարը շարունակում են «Ռոմա» (Իտալիա), «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Այաքս» (Հոլանդիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Գրանադա» (Իսպանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) և «Սլավիա» (Չեխիա) ակումբները:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով