15:14  ,  18 մարտի, 2021

Եվրագավաթներում 1000-րդ գոլը խփած «Բավարիան» գերազանցել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթելով իտալական «Լացիոյին», սահմանել է ռեկորդ:

Գերմանիայի չեմպիոնը պատմության մեջ 19-րդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր կատալոնական «Բարսելոնան», որը 18 անգամ է նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր, հայտնում է Bild-ը:

Կամերունցի հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը «Լացիոյի» դեմ խաղում խփել է «Բավարիայի» 1000-րդ գոլը եվրագավաթներում: Այդ ցուցանիշով մյունխենցիներին գերազանցում են միայն «Բարսելոնան» (1138 գոլ) և Մադրիդի «Ռեալը» (1169 գոլ):

Բացի այդ, Չեմպիոնների լիգայում «Բավարիան» տարավ 150-րդ հաղթանակը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում