13:41  ,  18 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Տուխելի ու գերմանացի մարզիչների ռեկորդները

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ակումբային ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո, հայտնում է Opta-ն:

Գերմանացի մասնագետի նշանակումից հետո անգլիական ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, տարել 9 հաղթանակ ու գրանցել ոչ ոքի: Դա լավագույն նորամուտի շարքն է «Չելսիի» պատմության մեջ:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նույն երկիրը ներկայացնող 4 մարզիչներ: Խոսքը գորմանացիներ Էդին Տերզիչի («Բորուսիա Դ.»), Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ»), Թոմաս Տուխելի («Չելսի») ու Հանս-Դիտեր Ֆլիկի («Բավարիա») մասին է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով