11:58  ,  18 մարտի, 2021

Անգուլոն կմիանա Հայաստանի հավաքականին

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը շուտով կսկսի նախապատրաստվել Լիխտենշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) ու Ռումինիայի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։

Բուժզննումից հետո պարզվել է, որ Վբեյմար Անգուլոն նույնպես պատրաստ է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր ազգային թիմի ընդլայնված կազմը, որտեղ տեղ էին գտել 31 խաղացողներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում