21:06  ,  18 մարտի, 2021

Եվրոպայի լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Հայտնի է իտալական «Ռոմայի» մեկնարկային կազմն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում է հայտացուցակից:

«Ռոմա». Լոպես, Իբանյես, Կումբուլա, Կրիստանտե, Սպինացոլա, Վիլյար, Դիավարա, Կարսդորպ, Պերես, Պեդրո, Մայորալ:

«Ռոմա» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին։ Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ մարտի 11-ին տեղի ունեցած առաջին խաղում և բաց կթողնի 3-4 շաբաթ: 32-ամյա Մխիթարյանը 2010-2013-ը խաղացել է «Շախտյորում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում