09:35  ,  17 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 17-ին կանցկացվի 1/8 եզրափակիչի վերջին խաղային օրը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» պատասխան խաղում կընդունի իտալական «Լացիոյին», իսկ Լոնդոնի «Չելսին» տնային հանդիպում կանցկացնի Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 4:1 հաշվով, իսկ «Աթլետիկոն» պարտվել է նվազագույն հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Բավարիա» (Գերմանիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 4:1)

«Չելսի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում