Իրանում անցկացվող լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը (Ծաղկաձոր) երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջք մրցաձևում: Նա 2.07 վայրկյան է զիջել առաջին տեղը գրաված իրանցի մարզիկին:
Մարտի 9-ին Կարապետյանը հաջող է հանդես եկել նաև հսկա ոլորավայրէջքում՝ գրավելով երրորդ տեղը
Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում