16:09  ,  16 մարտի, 2021

Պաշտոնական. Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կմրցի Շվեդիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականi հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կանցկացվի հունիսի 5-ին Շվեդիայում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 99-րդն է, իսկ Շվեդիան 20-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։

Այս ամիս Խոակին Կառառոսի գլխավորած թիմը կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը։ Հայկական թիմն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին (խաղացանկ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում