14:49  ,  16 մարտի, 2021

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իտալական «Ռոմայից» ստացել է պաշտոնական գրություն, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Նախնական տվյալներով, Հայաստանի հավաքականի ավագը բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել ազգային թիմին առաջիկա հանդիպումերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մարտի 11-ին վնասվածք էր ստացել ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) և փոխարինվել էր 35-րդ րոպեին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 22 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում