13:40  ,  16 մարտի, 2021

19-ամյա հոկեյիստը մահացել է տափօղակով գլխին հարված ստանալու հետևանքով (ֆոտո)

Հոկեյի երիտասարդական լիգայում հանդես եկող Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» խաղացող Տիմուր Ֆայզուտդինովը կյանքից հեռացել է մարտի 12-ին ստացած վնասվածքի հետևանքով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոկոմոտիվի» դեմ խաղում ռուս հոկեյիստը տափօղակով հարված էր ստացել գլխին և հոսպիտալացվել ծանր վիճակում: Բժիշկները 3 օր պայքարում էին նրա կյանքը փրկելու համար:

Հոկեյի երիտասարդական լիգայում և Հոկեյի միջմայրցամաքային լիգայում կայանալիք առաջիկա խաղերը կսկսվեն լռության րոպեով:

19-ամյա Տիմուր Ֆայզուտդինովը մասնակցել է 200-ից ավելի խաղերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում