09:09  ,  16 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 16-ին հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի ևս 2 մասնակիցներ:

Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի իտալական «Ատալանտային», իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:  «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 1:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել է 2 անպատասխան գոլ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:0)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում